18 հունվարի 2017 - 16:01 AMT
NCAA. Մեթյու Մադոյանը 8 միավոր է վաստակել «Ջոնսոն Ուելս» ակումբի համար

ԱՄՆ-ի ուսանողական լիգայի՝ NCAA-ի հերթական տուրում «Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 106-71 հաշվով հաղթանակի է հասել «Աննա Մարիա» ակումբի նկատմամբ:

Մեթյու Մադոյանը խաղադաշտում է անցկացրել 27 րոպե և վաստակել 9 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 75-70 հաշվով պարտություն է կրել «Նորֆոլկ Սթեյթ» ակումբից:

Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 23 րոպե և վաստակել 8 միավոր: 19 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

ԱՄՆ-ի ուսանողական լիգայի՝ NCAA-ի նախորդ տուրում «Ջոնսոն Ուելս»-ը 74-71 հաշվով առավելության է հասել «Սեյնթ Ջոզեֆս» ակումբի նկատմամբ: Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 37 րոպե և վաստակել 18 միավոր: