18 հունվարի 2017 - 17:48 AMT
Հետազոտություն. Առաջնեկներն ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունենում

Տեխասի համալսարանի աշխատակիցները 25 տարում վերլուծել են մոտ 400.000 նորվեգացիների տվյալներ: Նրանք հայտնաբերել են, որ առաջնեկներն ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունենում ընտանիքի մյուս երեխաների համեմատ: Հնարավոր է, պատճառը սթրեսն է, որն ապրում են առաջնեկները` պարտավորված զգալով հաջողության հասնել ուսման մեջ և աշխատանքում, հայտնում է meddaily.ru со-ն The Daily Mail-ի վրա հղումով:

Հետազոտողները պարզել են, որ ընտանիքում 5-րդ երեխայի համեմատ առաջնեկները 5%-ով ավելի հաճախ են տառապում արյան բարձր ճնշումից, 7%-ով ավելի հաճախ` ճարպակալումից: Ընտանիքի երկրորդ երեխաների մոտ հիպերտոնիայով հիվանդանալու ռիսկը 3%-ով, ավելորդ քաշ հավաքելու ռիսկը 4%-ով, իսկ ճարպակալման ռիսկը` 2% ցածր է, քան առաջնեկների մոտ:

Սակայն, առաջնեկները 0.32 սմ ավելի բարձրահասակ են ընտանիքի յուրաքանչյուր հաջորդ երեխայից: Բացի այդ, առաջնեկներն ավելի հազվադեպ են ծխում ընտանիքի 5-րդ երեխայի համեմատ: Առաջնեկները նաև ավելի հաճախ են լավ գնահատում իրենց ֆիզիկական և հոգեբանական առողջությունը: Եվ նրանք 9% ավելի հաճախ են իրենց երջանիկ համարում ընտանիքի 5-րդ երեխայի համեմատ: