20 հունվարի 2017 - 13:11 AMT
ԻՊ գրոհայինները մի քանի հնագիտական հուշարձան են քանդել Պալմիրայում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Պալմիրայում առնվազն 12 մարդ են սպանել, ինչպես նաև ավերակների են վերածել մի շարք հնագիտական հուշարձաններ, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում:

Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, իսլամիստների զոհերի թվում են նաև ավելի վաղ առևանգված երկու ոսուցիչն ու 4 պետծառայողը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ծայրահեղականները կրկին գրավեցին հինավուրց Պալմիրան 2016-ի դեկտեմբերին: Սիրիական բանակը, նահանջելուց առաջ, կարողացավ տարհանել բնակչության 80 տոկոսը:

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել էր, որ Մոսուլում միջազգային կոալիցիայի գործողությունների պատճառով, որը դուրս է մղում զինյալներին Սիրիայի արևելք, ԻՊ-ն գործնականում անարգել կենդանի ուժ ու զենք է տեղափոխում Պալմիրայի, Դեր Զորի և Թուրքիային սահմանակից Էլ Բաբ քաղաքից: