Իսպանական «Ռեալ» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է վաճառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չինական ակումբներից մեկին 2018/19 խաղաշրջանում:
2016-ի նոյեմբերին «Ռեալը» երկարացրել է պայմանագիրը 31-ամյա պորտուգալացու հետ մինչև 2021թ.: Սակայն Պերեսը մտադիր է ֆուտբոլիստին վաճառել, քանի որ դա մեծ եկամուտ կբերի ակումբին, հայտնում է ՏԱՍՍ-ը Don Balon-ի վրա հղումով:
Ավելի վաղ չինական ակումբներից մեկը €300 էր առաջարկել հարձակվողի համար:
Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2009-ից: Այս խաղաշրջանում նա թիմի կազմում մասնակցել է 22 խաղի` բոլոր մրցաշարերում, որտեղ աչքի է ընկել 18 գոլով և 6 արդյունավետ փոխանցումով: