Միլիարդատեր, ԱՄՆ Հանրապետական կուսակցության հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պարտավորությունները:
Երդմնակալության արարողությունից առաջ Թրամփն, ավանդույթի համաձայն, մասնակցել է Վաշինգթոնի Մայր տաճարում մատուցվող պատարագին:
Այնուհետև նա մեկնել է Սպիտակ տուն, ուր նրան ու նոր առաջին տիկին Մելանյային դիմավորեցին հեռացող նախագահ և առաջին տիկին Բարաք և Միշել Օբամաները:
Հանդիպումից հետո Թրամփը մեկնել է Կապիտոլիումի մոտ, որտեղ, համաձայն ավանդույթի, Թրամփը երդվել ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահի ներկայությամբ: Նրանից առաջ երդվել է փոխնախագահ Մայքլ Փենսը:
Նախագահի կարգավիճակում իր առաջին ճառում Թրամփը քննադատել է ամերիկյան ղեկավարությանն ու խոստացել վերադարձնել իշխանությունը ժողովրդին «Այսօրվանից սա ձեր երկիրն է», - նշել է նա՝ ընդգծելով, որ ժողովրդի կարծիքն այլևս երբեք չի անտեսվելու:
Երդմնակալության արարողությանը մասնակցել է մոտ 800 հազար մարդ: