21 հունվարի 2017 - 09:57 AMT
Թուրքիայի խորհրդարանը կողմ է կառավարման նախագահական ձևին անցնելուն

Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական ձևին: Ria.ru-ն հաղորդում է, որ 8 հոդվածից բաղկացած օրենքի ընդունման համար քվերակել է 339 պատգամավոր: Օրենքը դեռևս պետք է հանրաքվեի դրվի, որով էլ կկայացվի վերջնական որոշումը:

«Շնորհակալ եմ պատգամավորներին արված աշխատանքի համար, այժմ ժողովուրդը պետք է վերջին խոսքըն ասի»,- դիմելով խորհրդարանականներին՝ ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս կստորագրի օրենքը, ինչից հետո այն կդրվի հանրաքվեի: Այն պետք է կայանա պաշտոնական աղբյութներում փաստաթղթի հրապարակումից 60 օր անց:

Թուրքիան 1923թ. ի վեր խորհրդարանական պետություն է: Սահմանադրական փոփոխությունների փաթեթը ենթադրում է նախագահի լիազորությունների ընդլայնում, վարչապետի պաշտոնի վերացում: