21 հունվարի 2017 - 11:37 AMT
108 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Կանադայում բնակվող վերջին մարդը

Մոնրեալում հունվարի 19-ին 108 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Կանադայում բնակվող վերջին մարդը՝ Քնար Բոհջալյան–Եմենիջյանը։

Կանադայի հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Քնար Բոհջալյան–Եմենիջյանը ծնվել է 1909 թվականին Կեսարիայում (այժմ՝ Կայսերի)։ Բոհջելյան ընտանիքի անդամները թուրքական անուններ էին կրում Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկվելու համար։

Հազարավոր հայերի նման նրանք ևս ստիպված են եղել կրոնափոխ լինել՝ ողջ մնալու համար: Բոհջելյանն ամուսնացել էր և տեղափոխվել Եգիպտոս, իսկ 1971–ին ընտանիքով հաստատվել Մոնրեալում։

Քնար Բոհջալյան–Եմենիջյանն ուներ 2 որդի, 3 թոռ և 3 ծոռ։