21 հունվարի 2017 - 13:10 AMT
Մյանմայում գրոհայինները Թաիլանդից 40 զբոսաշրջիկի են պատանդ վերցրել

Մյանմայում գրոհայինները տասնյակ զբոսաշրջիկների են պատանդ վերցրել, նրանց թիվը հասնում է 40-ի, գրում է «Կոմերսանտը» National TV-ի վրա հղումով:

Զբոսաշրջիկները գտնվում են Մյանմայի Քարեն ազգային շրջանում: Մի խումբ գրոհայիններ, որոնք քարենի ազգության ներկայացուցիչներ են, պահանջում են Թաիլանդի իշխանություններից, ազատ արձակել իրենց անդամներից մեկին, որին ձերբակալել են փախստականների մաքսանենգության մեղադրանքով:

Ընթացող բանակցությունների արդյունքում պատանդներից մի քանիսին ազատ են արձակել: