17 փետրվարի 2017 - 18:15 AMT
Իրանահայ ընտանիքը չի կարողացել ԱՄՆ մեկնել Թրամփի հրամանագրի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած ներգաղթյալների մասին հրամանագրից հետո որոշ քրիստոնյաներ առավելապես մահմեդական բնակչությամբ 7 երկրից, որոնք ներառված են ցուցակում, չեն կարողացել մեկնել ԱՄՆ:

Այդպես, իրանահայ ընտանիքը, որը մտադիր է Լոս Անջելեսում հիմնավորվել, չի կարողացել ԱՄՆ մուտք գործել, գրում է Southern California Public Radio-ն:

Հայ գործարար Ջորջ Հարությունյանը, որը հիմնավորվել է Գլենդեյլում մոտ 30 տարի աառաջ սպասում էր Իրանից իր եղբոր ընտանիքին, որը պետք է Լոս Անջելես ժամաներ փետրվարի 4-ին:

Սակայն Թրամփի հրամանագրից հետո հայ ընտանիքը վատ լուրեր ստացավ. նրանց վիզաներն Ավստրիա, որը պետք է նրանց ուղևորության առաջին փուլը դառնար, չեղարկվել են: «Մենք հուսով ենք, որ դա լուրեր են»,-ասել է Հարությունյանը:

Հարությունյանները հայազգի քրիստոնյաներ են Իրանից: Նրանց վրա ազդում է Փախստականների մասին օրենքի Լաուտենբերգի ուղղումները, որոնց համաձայն նրանք, ովքեր մերձավոր հարազատներ ունեն ԱՄՆ-ում, ազգությամբ հրեաները, ավետարանչականներ, Ուկրաինայի ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները, ինչպես նաև Իրանի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները` հրեաները, քրիստոնյաները, իրավունք ունեն դիմել ԱՄՆ տեղափոխվելու համար փախստականների ծրագրով:

Ըստ ծրագրի, փախստականներն Իրանից սկզբից ժամանում են Ավստրիա, հետո արդեն, լուծելով փաստաթղթերի հետ կապված բոլոր հարցերը, մեկնում են ԱՄՆ:

Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ իրանցի փախստականների վիզաները չեղարկվել են «ԱՄՆ կողմից ընթացակարգերի փոփոխության պատճառով»: Դա տեղի է ունեցել Թրամփի հրամանագրից անմիջապես առաջ: Փախստականների գործով գործակալությունները կարծում են, որ Ավստրիայի կառավարությունն ակնկալում էր, որ ԱՄՆ քաղաքականությունը փոխվելու է և չի ցանկացել, որ փախստականներն ԱՄՆ ճանապարհին մնան Ավստրիայի տարածքում: