17 փետրվարի 2017 - 12:50 AMT
Հայտնաբերվել է Երկրի 8-րդ մայրցամաքը

Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ հայտնաբերվել է Երկիր մոլորակի 8-րդ մայրցամաքը` Զելանդիան: Այդպիսի եզրակացության են եկել Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Նոր Կալեդոնիայի երկրաբանները, հայտնում է Nature News-ը:

Նոր մայրցամաքի մակերեսը մոտ 5 մլն քկմ է: Նրա մեծ մասը` 94 տոկոսը ջրի տակ է, վերգետնյա տարրերի` Նոր Կալեդոնիա կղզու և նորզելանդական Հյուսիսային և Հարավային կղզիների միջև, հայտնում է Lenta.ru-ն:

Զելանդիան, ըստ գիտնականների, սկսել է անջատվել հնագույն Գոնդվանա գերմայրցամաքից մոտ 100 մլն տարի առաջ: Դա հանգեցրել է երկրակեղևի ձևախեղման, որի արդյունքում մայրցամաքի մեծ մասը ջրի տակ է հայտնվել: Իրենց եզրակացությունները երկրաբանները հաստատում են արբանյակային դիտարկումներով, որոնց համաձայն Զելանդիայի տեղում մայրցամաքային կեղև է, ոչ թե օվկիանոսային կեղև կամ հրաբխային ապարներ:

Հեղինակներն առաջարկում են ավելացնել աշխարհագրական մայրցամաքների թիվը` ներառելով Զելանդիան: