17 փետրվարի 2017 - 14:46 AMT
Սոֆիան զբոսաշրջության համար աշխարհի ամենաէժան քաղաքն է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան ճանաչվել է աշխարհի ամենաէժան քաղաքը զբոսաշրջիկների համար: Այդ մասին հայտնում է Hoppa ընկերությունը, որը զբաղվում է փոխանցումներով օդանավակայաններում:

Ընկերության փորձագետները պարզել են, որ հանգստի օրը մեկ ճամփորդի համար Սոֆիայում կարժենա 47.8 դոլար: Այդ գումարի մեջ է մտնում վճարը հյուրանոցի համար, սնունդը, ըմպելիքները, տաքսիով ուղևորությունները և զվարճանքները:

Զբոսաշրջիկների համար երկրորդ ամենաէժան քաղաքը Կահիրեն է համարվել: Այնտեղ հանգստացողը մեկ օրում ծախսում է միջինը 48.9 դոլար: Եռյակը եզրափակում է իսպանական Կարտախենան` 49.7 դոլար, գրում է Lenta.ru-ն:

Չորրորդ տեղում է Բուխարեստը` 55 դոլարով, որին հաջորդում է թուրքական Անթալիան 55.03 դոլարով: Վարկանիշի առաջին տասնյակում են ըստ նվազման նաև Սիեմրեապը Կամբոջայում, Կիևը, Մանիլան, Մեխիկոն և Մալթայի Սլիմա քաղաքը:

Զբոսաշրջային էժան ուղղություննեի ցանկում ընգրկվել է նաև Մոսկվան` 83.6 դոլարով:

Շվեյցարական Ցյուրիխը ճանաչվել է ամենաթանկ քաղաքը, որտեղ 1 օրում զբոսաշրջիկը ծախսում է 211.3 դոլար:

2016-ին ամենաբյուջետային քաղաք էր ճանաչվել Բուդապեշտը, որին հաջորդում էին Բանգկոկը և պորտուգալական Ֆարուն: