17 փետրվարի 2017 - 14:34 AMT
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի PET և նոր սերնդի SPECT սարքերը եզակի են ՀՀ-ում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ճանաչողական այց է կատարել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որտեղ ներկայացվել են կատարված աշխատանքները։ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրված PET և նոր սերնդի SPECT սարքերը եզակի են Հայաստանում, իսկ ցիկլատրոնը` տարածաշրջանում: Նախարարին զեկուցվել է նաև աշխատանքների ծավալները և քայլերի հերթականությունը:

Ալթունյանն ընդգծել է, որ Հայաստանում բացակայում է նման կենտրոնների շահագործման փորձը, հետևաբար վերջինի պոտենցիալի ամբողջական բացահայտումը կարող է իրականացվել միայն փոխշահավետ միջազգային համագործակցության արդյունքում, այդ թվում՝ նաև օգտագործելով Սփյուռքի կարողությունները:

Որպես համագործակցության օրինակ՝ նախարարը նշել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման հանձնելը համապատասխան փորձառություն ունեցող միջազգային կազմակերպությանը, որի արդյունքում կապահովվի բժշկական ծառայությունների բարձր որակը, հիվանդների անվտանգությունը, արտադրված ռադիոնուկլիդների տեսականու ընդլայնումը և կենտրոնի արտադրանքի հնարավոր արտահանումն այլ երկրներ:

2016-ի մարտին ՀՀ կառավարությունն առողջապահության նախարարությանը հատկացրել է 244.9 մլն դրամ՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի ընթացիկ գործունեության (պահպանման) ծախսերի փոխհատուցման, անհրաժեշտ կահٳյքի ձեռքբերման և կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար: