18 փետրվարի 2017 - 09:06 AMT
ՀՀ-ում և ԼՂՀ-ում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

Փետրվարի 18-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության տարածքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ևս ճանապարհները դժվարանցանելի են:

Փակ են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները: