18 փետրվարի 2017 - 10:27 AMT
Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» Շարժայի փուլին

Փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մեկնարկող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը։ Մասնակիցների թվում է նաև գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Մյուս մասնակիցներն են՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Հիկարու Նակամուրա, Շահրիյար Մամեդյարով, Դին Լիժեն, Պավել Էլյանով, Մայքլ Ադամս, Յան Նեպոմնյաշչի, Ալեքսանդր Գրիշչուկ, Լի Չաո, Եվգենի Տոմաշևսկի, Դմիտրի Յակովենկո, Ֆրանսիսկո Վալեխո Պոնս, Ռիչարդ Ռապորտ, Ալեքսանդր Ռևազանցև,Սալեմ Սալեհ, Հոու Յիֆան, Յոն Լյուդվիգ Համմեր:

«Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլը կանցկացվի շվեյցարական մրցակարգով։ Կխաղացվի 9 տուր։

Ընդհանուր առմամբ «Գրան պրին» բաղկացած է 4 մրցաշարից, որոնցից մյուս երեքը կանցկացվեն Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում:

Ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու հավակնորդների մրցաշարին։