18 փետրվարի 2017 - 13:03 AMT
Գեղարքունիքի Վահան գյուղում երկրաշարժ է եղել

Փետրվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:15-ին (Գրինվիչի ժամանակով` 06:15) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.530 և արևելյան երկայնության 45.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սևան քաղաքից 27 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Փետրվարի 16-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանագոտում, Բավրա գյուղի մերձակայքում: 2.5 մագնիտուդով երկրաշարժը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:36-ին (Գրինվիչի ժամանակով` 09:36-ին) հյուսիսային լայնության 41.150 և արևելյան երկայնության 43.910 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 10 կմ դեպի հյուսիս-արևելք):

Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել: