18 փետրվարի 2017 - 15:31 AMT
Մերկել. ՌԴ-ն և Արևմուտքը ընդհանուր շահեր ունեն ահաբեկչության դեմ պայքարում

Ռուսաստանն ու Արևմուտքը ընդհանուր շահեր ունեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հարկավոր է միասնական մոտեցում որոնել և շարունակել համատեղ աշխատանքն այդ ոլորտում: Այդ մասին հայտարարել է ԳՀԴ կանցլեր Անգելա Մերկելը` ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության գծով խորհրդաժողովում:

«Կարծում եմ, հենց այստեղ են մեր ընդհանուր շահերը և մենք կարող ենք գործակցել»,-ասել է կանցլերը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք պետք է միասնական մոտեցումներ որոնենք իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում: Այստեղ մենք ընդհանուր շահեր ունենք, կարող ենք միասին աշխատել»,-ասել է Մերկելը:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Բեռլինը չի սատարի պատժամիջոցների չեղարկմանը Մոսկվայի հարցում` ի պատասխան միջուկային սպառազինության սահմանափակման: Ըստ նրա, դա հնարավոր կլինի միայն ՌԴ կողմից Մինսկի համաձայնագրերի լիակատար իրագործումից հետո: