10 մարտի 2017 - 16:38 AMT
Հունաստանը կօգնի ՀՀ-ին ԵՄ երկրների հետ արտոնյալ վիզային ռեժիմ ստանալ

Հունաստանը կօգնի Հայաստանին ԵՄ երկրների հետ արտոնյալ վիզային ռեժիմ ստանալ: Այդ մասին մարտի 10-ին Երևանում հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ըստ նրա, Հունաստանը ԵՄ վաղեմի գործընկերներից է և պատրաստ է ջանքեր գործադրել ԵՄ հետ Հայաստանի գործակցության ընդլայնման համար:

«Մենք բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք օգնելու համար Հայաստանին ԵՄ հետ արտոնյալ վիզային ռեժիմ ստանալու հարցում: Հայաստանը պատմականորեն Եվրոպայի մաս է հանդիսանում և այդպիսին պետք է մնա նաև ապագայում: Պատմականորեն արդարացի կլինի, եթե ՀՀ քաղաքացիները նաև Եվրամիության քաղաքացիներ դառնան»,-ասել է Կոցիասը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի մասով կողմերը ավարտել են բանակցությունները։ Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ առանձնազրույցից հետո:

Ընթերցեք նաև. Հունաստանի ԱԳ նախարար. Աթենքը ԼՂ հարցի բացառապես խաղաղ լուծման կողմնակից է