18 մարտի 2017 - 17:16 AMT
Պատգամավորության մի քանի թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից մի քանիսի կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքի ընտրական ցուցակից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Գագիկ Հովհաննիսյանը, Սոս Սարգսյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակից՝ Նարեկ Ավետիսյանը, Սրբուհի Հովհաննիսյանը, «Կումունիստական» կուսակցությունից՝ Կարեն Մանուկյանը, Սինոտ Պողոսյանը, Գարեգին Մատինյանը:

Դիմումները քննարկվելուց հետո ԿԸՀ-ն որոշել է նրանց գրանցումը ճանաչել ուժը կորցրած, գրում է Panorama.am-ը:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: