20 մարտի 2017 - 10:47 AMT
Յունկեր. Մահապտժի վերականգնումը Թուրքիայում կխոչընդոտի ԵՄ-ին անդամակցելուն

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ մահապատժի հնարավոր վերականգնումը Թուրքիայում խոչընդոտ կհանդիսանա Եվրամիությանն անդամակցելու համար: Այդ մասին նա ասել է Bild պարբերականին:

Միևնույն ժամանակ Յունկերը չի կարծում, թե ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է կասեցնել: Ըստ նրա, բանակցությունները կարող են դադարեցվել միայն, եթե Թուրքիան չցանկանա կիրառել եվրոպական չափանիշները, հայտնում է Վեստի.ռու-ն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել էր, որ խորհրդարանը կարող է հավանություն տալ մահապատժի վերականգնմանը նախագահական լիազորությունների ընդլայնման մասին հանրաքվեից հետո: Եվրոպական ԶԼՄ-ները դա ընկալեցին որպես կոչ ուղղված խորհրդարանին՝ վերսկսել մահապատժի կիրառուն ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեից հետո: