20 մարտի 2017 - 16:51 AMT
Հայաստանը 121-րդն է երջանկության վարկանիշում

155 երկրի թվում Հայաստանը երջանկության վարկանիշում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը: Վարկանիշը հրապարակվել է մարտի 20-ին և կոչ է անում երկրներին «սոցիալական վստահություն ձևավորել և հավասարություն հաստատել ավելի բարեկեցիկ դարձնելու համար սեփական քաղաքացիների կյանքը»:

Վարկանիշը նվիրված է Երջանկության համաշխարհային օրվան և հրապարակվել է ՄԱԿ Sustainable Development Solutions Network (SDSN) նախաձեռնության շրջանակում:

Վրաստանը վարկանիշում 125-րդն է, իսկ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը համապատասխանաբար 69-րդ, 85-րդ և 108-րդ տեղերում են:

Նորվեգիան առաջ է անցել Դանիայից, որը տարիներ շարունակ առաջին հորիզոնականում էր հայտնվում: Նորվեգիային հաջորդում են Դանիան, Իսլանդիան և Շվեյցարիան: Այդ երկրների առաջատարությունը պայմանավորված է հոգածության, ազատության, ազնվության, առողջության, եկամուտների և լավ կառավարման մակարդակով, ասվում է զեկույցում:

Ամենաերջանիկ տասնյակում են նաև Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան:

ԱՄՆ-ն 14-րդ հորիզոնականում է, ՌԴ-ն՝ 49-րդ: Վարկանիշի վերջին տասնյակում են Հաիթին, Եմենը, Հարավային Սուդանը, Լիբերիան, Գվինեան, Տոգոն, Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:

Վարկանիշը հիմնված է 6 գործոնի վրա՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ չափով, կյանքի ակնկալվող տևողությամբ, սոցիալական աջակցությամբ ծանր ժամանակներին, վեհությամբ, ազատությամբ և վստահությամբ, որը, մասնավորապես, ենթադրում է կաշառակերության բացակայություն բիզնեսում և կառավարությունում: