27 մարտի 2017 - 10:51 AMT
Ղազախստանի ֆուտբոլիստներն ինքնաթիռի անսարքության պատճառով չեն կարողացել մեկնել Երևանից

Ինքնաթիռը, որով Հայաստանից մեկնում էր Ղազախստանի ֆուտբոլի հավաքականը, հարկադիր վայրեջք է կատարել Երևանում: Արտակարգ վայրեջքի պատճառը շասսիի անսարքությունն էր:

Ուղևորները պետք է սպասեն, որ ինքնաթիռը փոխարինվի մեկ ուրիշով, և նրանք մեկնեն Հայաստանից, Sputnik Ղազախստանին հղումով գրում է Sputnik Արմենիան:

«Օդանավի հրամանատարը որոշեց վերադառնալ օդանավակայան։ Չարտերային ինքնաթիռի փոխարինումից հետո ծրագրվում է ուղևորվել Ղազախստան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հավաքականի մամուլի քարտուղար Երբոլ Քաիրովը:

Մարտի 26-ին Երևանում կայացել է 2018-ի աշխարհի առաջնության նախընտրական խաղը. Ղազախստանը պարտվել է ՀՀ հավաքականին 2:0 հաշվով: