28 մարտի 2017 - 11:42 AMT
Վրաստանի քաղաքացիների համար սկսել է գործել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը

Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կարող են առանց մուտքի արտոնագրերի այցելել Եվրամիության երկրներ կարճատև այցերով՝ կենսաչափական անձնագրերով:

Ազատ մուտքի իրավունքը տարածվում է գործնականում բոլոր եվրոպական պետությունների վրա, բացառությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի:

Վրաստանի բնակիչները կարող են ԵՄ երկրներում մնալ 90 օր (կես տարվա ընթացքում), մինչդեռ նրանք չեն կարող աշխատել միջպետական միավորման տարածքում:

Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի խախտողները կարտաքսվեն Վրաստան և կտուգանվեն 3000 եվրոյով, նրանց կարգելվի մուտքը ԵՄ 5 տարվա ընթացքում:

Ինչպես ասել են Վրաստանի ԱԳՆ-ում, սահմանը հատելիս քաղաքացիները պետք է մի շարք հարցերի պատասխանեն, ինչպես նաև հետադարձ տոմսը ներկայացնեն, ապահովագրություն ունենան, օրական 50 եվրոյի հաշվարկոով գումար ունենան և ամրագրում հյուրանոցում կամ հրավեր: «Կարևոր է, որ Վրաստանի քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարողանան սահմանային անցակետում իրենց այցի նպատակը ներկայացնել և ասել, թե ուր են գնում, ինչու և երբ են վերադառնալու»,-ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 26-ին Վրաստանում հանդիսավոր միջոցառումներ անցան, նվիրված առանց վիզայի ռեժիմի ընդունմանը: Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում տեղի ունեցավ համերգ, կապույտ գույնով, որն, ինչպես հայտնի է ԵՄ գույնն է լուսավորվեցին շենքերը, հեռուստաաշտարակն ու Խաղաղության կամուրջը: