28 մարտի 2017 - 13:09 AMT
Amnesty. Մուսուլի հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից

Իրաքյան Մոսուլում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից: Իրաքի կառավարությունը հորդորել է նրանց մնալ իրենց տեղերում, չհեռանալ տներից և չգնալ պոտենցիալ ավելի անվտանգ տեղեր: Այդ մասին ասվում է Amnesty International (AI)-ի իրավապաշտպանների հայտարարության մեջ:

Ըստ կազմակերպության, որը հղում է կատարում ականատեսներին և ավիահարվածներից փրկվածներին, ԻՊ գրոհայինները կամ ավերված տների հարևանությամբ են եղել, հիմնականում տանիքներին ու այգիներում, կամ մոտակա շենքերում, որոնք հարձակման թիրախ չեն եղել, գրում է Deutsche Welle-ն:

Մեծաթիվ զոհերը Մոսուլի խաղաղ բնակչության շրջանում լրջորեն բարդացրել է քաղաքի գրոհը:

Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը: Հետազոտությունը վերաբերում է այն ավիահարվածներին, որոնք, ենթադրաբար, կարող էին հասցվել մարտի 17-23-ը:

Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: