ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է «Երևան պողոտա» ներդրումային նախագիծը, որով նախատեսվում է Բուսաբանական այգու՝ մայրաքաղաքի հյուսիսային դարպասի հարևանությամբ 1.4 հեկտար տարածքի վրա նոր ժամանցային վայր կառուցել:
Նախագիծը գնահատվում է մոտ $22.5 մլն:
Նախագծում նշվում է, որ «Երևան պողոտան» քաղաքային դիզայնի նոր կոնցեպտ է, որի նպատակն է Թամանյանի քաղաքային պլանավորմանը հատուկ շենքերի, գողտրիկ փողոցների, հրապարակների, կանաչ շենքների և այլ վայրերի կառուցմամբ Հայաստանում խթանել մշակույթային և կայուն զբոսաշրջության աճը:
Նախագծի նկարագրության մեջ նշվում է, որ խնդիրը մշակույթային ժառանգության ընդլայնումն է՝ էկոլոգիապես անվտանգ որոշումների կայացմամբ, Բուսաբանական այգու պահպանումն ու Երևանի հանդեպ գաստրոնոմիկ հետաքրքրությունը մեծացնելը:
Փետրվարին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գործարկել է www.investmentprojects.am կայքը, որի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից: