28 մարտի 2017 - 13:14 AMT
Մարտի 31-ից ապրիլի 2-ը տեղումներ են սպասվում. Ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 29-30-ը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:

Նշվում է, որ մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով, ապրիլի 1-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում մարտի 29-30-ը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: