28 մարտի 2017 - 14:11 AMT
Իրանը հնարավոր է համարում ՌԴ-ին ռազմակայանների տրամադրումն ահաբեկչության դեմ պայքարի համար

Ռուսաստանը կարող է «ժամանակավորապես» օգտվել Իրանի տարածքում գտնվող ռազմակայաններից՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի նպատակով: Այդպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Զարիֆը նշել է, որ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում սիրիական, քննարկվելու են մարտի 28-ին Կրեմլում, որտեղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ռուսաստանը 2015-ի օգտվում է Իրանի ռազմակայաններից որպես տարանցիկ օդանավակայան դեպի Սիրիա ավիացիայի և անձնակազմի փոխադրումների համար:

2016-ին օգոստոսին ՌԴ-ն առաջին անգամ օգտվեց իրանական ռազմակայանից և հարվածներ հասցրեց գրոհայինների թիրախներին Սիրիայում: Հետագայում Թեհրանի և Մոսկվայի միջև դիվանագիտական տարաձայնություններ առաջացան՝ Իրանը հրաժարվեց տրամադրել իր ռազմակայանները ռուսներին: Իրանի ՊՆ ղեկավարը տեղեկությունը հրապարակելու ռուսների ձգտումը բացատրել էր իրենց ի ցույց դնելու ցանկությամբ: