29 մարտի 2017 - 09:23 AMT
ՄԽ համանախագահ. Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, եթե համաձայնություն ձեռք բերվի: Այս մասինմարտի 28-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին, հաղորդում է Artsakhpress.am-ը:

Խոսելով բանակցությունների մասին՝ ֆրանսիացի համանախագահն ասել է, որ գործընթացը շարունակվում է, և շատ հագեցած երկխոսություն կա կողմերի հետ: «Բոլորի համար չէ դա տեսանելի, բոլորը չէ, որ գիտեն այդ մասին։ Իհարկե մենք չենք կարող բացահայտել մանրամասները, քանի որ կոնֆիդենցիալ բանակցություններ են ընթանում։ Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չարձանագրվեն, իսկ առաջ գնալու համար կողմերը պետք է փոխզիջման գան»,- ասել է Վիսկոնտին:

Ավելի վաղԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում: