Նիգերիայում, Եմենում, Սոմալիում և Հարավային Սուդանում 1․4 միլիոն երեխա կարող է սովամահ լինել։ Նրանց օգնելու համար ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամը 255 մլն դոլարի հարցում է արել:
«Գումարը, որը կպահանջվի 2017-ին, 712 մլն դոլար է՝ 50 տոկոսով շատ, քան անցած տարի»,- նշել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այս երկրներում, որտեղ սով, երաշտ ու զինված հակամարտություններ կան, մոտ 22 միլիոն երեխա գտնվում է կիսաքաղց վիճակում, հիվանդ ու անօթևան։
ՅՈՒՆԻՍԵՖ Մանկական հիմնադրամը շեշտում է, որ միջազգային հանրությունն իրավունք չունի նման բան թույլ տալու: