6 ապրիլի 2017 - 16:50 AMT
Ապրիլի 26-ից կգործի «Տարոն ավիայի» Սամարա-Գյումրի չվերթը

«Տարոն ավիա» ընկերությունը նոր ուղիղ չվերթ է գործարկում Սամարայից Հայաստան: Այդ մասին հայտնել է Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Ապրիլի 26-ից «Տարոն ավիա» ընկերությունը մտադիր է Սամարայից թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավիաընկերության ինքնաթիռները Հայաստան կթռչեն շաբաթական մեկ անգամ՝ չորեքշաբթի օրերին: Թռիչքները կիրականացվեն Boeing 737-500-ով:

Ըստ չվացուցակի Գյումրիից թռիչքը կիրականացվի 13:35-ին, ժամանումը Սամարա՝ 16:05-ին: թռիչքը Սամարաից՝ 17:35-ին, ժամանումը ԳՅումերի՝ 20:00-ին: