12 ապրիլի 2017 - 10:37 AMT
Մխիթարյանը կոչ է արել աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը Հայաստանում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հորդորել է աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը Հայաստանում: Նա այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մեր շնորհակալությունը հայտնենք Քըրք Քըրքորյանի բարեգործական նախաձեռնությանը՝ աջակցելով Հայաստանի երեխաներին: Աջակցենք դրամահավաքին հօգուտ Unicefarmenia-ի»,-ասվում է գրառման մեջ:

Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:Մխիթարյանը հույս է հայտնել, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում: «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»: