14 ապրիլի 2017 - 17:22 AMT
Զապորոժյեի պատգամավորները կոչ են արել Ռադային ապրիլի 24-ը հիշատակի օր հայտարարել

Զապորոժյեի շրջանի պատգամավորները դիմել են Ուկրաինայի Գերագույն ռադային՝ կոչ անելով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ապրիլի 24-ը հայտարարել հիշատակի օր:

Համապատասխան որոշումը կայացվել է Զապորոժյեի շրջանային խորհրդի 11-րդ նստաշրջանում: Որոշման նախագիծը ներկայացրել էին խմբակցությունների ղեկավարները:

Ինչպես հայտնում է Զապորոժյեում Ուկրաինայի հայերի միության բաժանմունքը, քվեարկության արդյունքում որոշվել է դիմել Ուկրաինայի Գերագույն ռադային և հրապարակել այն տեղի «Զապորոժսկայա պռավդա».թերթում:

2016-ի նոյեմբերին Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները տարբեր խմբակցություններից միացան Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի օրենսդրական նախաձեռնությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: