20 ապրիլի 2017 - 15:59 AMT
Թուրքական լոուքոսթերը թռիչքներ կիրականացնի Երևան-Ստամբուլ չվերթով

Հունիսի 1-ից Երևան-Ստամբուլ չվերթով թռիչքներ կիրականացնի նոր լոուքոսթերը՝ «Պեգասուս» ավիաընկերությունը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Թուրքական ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուսը» տարածաշրջանի ամենաակտիվ «լոուքոստերներից» մեկն է, հայտնում է «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

«Պեգասուս» ավիաընկերությունը թուրքական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է մշտական և չարթերային թռիչքներ Եվրոպայում և Թուրքիայում։

Կարդացեք նաև. Երևան - Թել Ավիվ - Երևան ուղիղ չվերթ կիրականացվի