21 ապրիլի 2017 - 18:30 AMT
ՍԴ-ն մերժել է «Քաղաքացի դիտորդի»՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը

Սահմանադրական դատարանը մերժել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիմումը և վերադարձրել այն: Այս մասին հայտարարել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախաձեռնությունը պահանջում էր անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները:

«Սահմանադրական դատարանը մերժել է պահանջը՝ համարելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներկայացված սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտներ», - ասել է Եգորյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ ՍԴ որոշումը բողոքարկել են Սահմանադրական դատարանի նախագահին՝ խնդրելով, որ այդ հարցը քննության հանձնել դատական կազմին:

2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: