27 ապրիլի 2017 - 09:18 AMT
Ադրբեջանը զրահափոխադրիչների նոր խմբաքանակ է ստացել ՌԴ-ից

Ապրիլի 26-ին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ: Այս մասին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով գրում է Razm.info-ն:

Նշվում է, որ ՊՆ կայքում զետեղված է նաև տեսանյութ, ըստ որի՝ փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են:

Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ:

2007-2008 թվականներին Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա: