28 ապրիլի 2017 - 20:25 AMT
Բաքվի դատարանն Ուելդանով-Գալուստանին 8 տարվա ազատազրկման է դատապարտել

Բաքվի առանձնապես ծանր գործերով դատարանն 8 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ հայազգի քաղաքացի Ուելդանով-Գալուստյանին, ով ձերբակալված էր թմրանյութերի վաճառքի մեղադրանքով:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը:

Ուելդանովը ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 28-ին: Ի պատասխան նրա ընտանիքի բողոքների՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն առաջարկել է նրանց ըմբռնումով վերաբերվել երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, նա Բաքու էր այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեց: Մարիա Միրզոյանը հայտնել է նաև, որ իր եղբայրը ծնվել է Բաքվում, սակայն ամուսնանալուց հետո կնոջ ազգանունը վերցրած լինելով՝ նախկինում խնդիրներ չի ունեցել այնտեղ։

Ուելդանովը չէր ընդունել մեղադրանքը: