29 ապրիլի 2017 - 10:18 AMT
Նախագահը ԴԱՀԿ ծառայության նոր պետ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին հրամանագիր է ստորագրել արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին:

2016 թվականի ապրիլի 30-ից Հարությունյանը զբաղեցնում էր գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Պաշտոնավարել է որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: