29 ապրիլի 2017 - 10:28 AMT
ԱԱ. Շախմատի հայ վետերանները 5-րդ տուրում հաղթել են

Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի մրցակիցն էր Իսրայելի առաջին հավաքականը:

Մրցախաղում Հայաստանի վետերան շախմատիստները 3-1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ. առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը հաշտություն է կնքել Ալեքսանդր Հուզմանի հետ, ոչ ոքի է ավարտվել նաև 3-րդ խաղատախտակի վրա ընթացող Կարեն Մովսիսյան-Ռամ Շոֆեռ պարտիան, 5-րդ տուրում 4-րդ հաղթանակը տոնել է 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Արտաշես Մինասյանը, տուրը հաղթական էր նաև Սերգեյ Գալդունցի համար:

5-րդ տուրից հետո Ռուսաստանի հավաքականը վաստակել է 10 թիմային միավոր և գլխավորում է աղյուսակը: Հայաստանի և Անգլիայի առաջին հավաքականներն իրենց ակտիվում ունեն 8-ական թիմային միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Ապրիլի 29-ին նալիք 6-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Իսրայելի երկրորդ հավաքականը, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Մեկնարկային տուրում մեր հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել էր մրցաշարի տանտերերին: Երկրորդ տուրում հավաքականը 4:0 չոր հաշվով առավելության են հասել գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ: Երրորդ տուրում հաղաքականը հաղթել է Անգլիայի առաջին հավաքականին: Չորրորդ տուրում ՀՀ հավաքականը հաղթել է ՌԴ առաջին թիմին:

Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը մասնակցում է 22 թիմ, 9 տուր կխաղացվի: