ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքել է հայկական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը:
«ՍԱՊԾ-ն նման որևէ արգելանք չի դրել, ուղղակի իրականացնում է խիստ սահմանային վերահսկողություն՝ անվտանգության առումով: Օրենքով թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելք չի գործում, այդ պատճարով սահմանային կետերում թուրքական ծագման ապրանքները ենթարկվում են հատկապես խիստ վերահսկողության. նմուշներն անցնում են լաբորատոր փորձաքննություն, ստանում սերտիֆիկատ», - PanARMENIAN.Net-ին հայտնեցին ՍԱՊԾ-ի մամուլի բաժնից:
Թուրքական ծագման ապրանքները ՀՀ են ներկրվում Վրաստանի տարածքից:
Վերջերս Թուրքիայից Հայաստան էին ներկրվել Karabax գրությամբ լոլիկներ: Ավելի ուշ Պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել էր, որ սահմանին կանխվել է Karabax մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն: Ըստ աղբյուրի՝ օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում:
Կարդացեք նաև՝ ՍԱՊԾ. Լոլիկի մոնիտորինգ է իրականացվում, անհանգստանալ պետք չէ