29 ապրիլի 2017 - 14:05 AMT
ԻՊ-ն ստանձնել է Բաղդադում պայթյունի պատասխանատվությունը

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Բաղդադի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 5 մարդ վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին անվտանգության ծառայության ներկայացուցչի վրա հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաղդադի կենտրոնում պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել: