29 ապրիլի 2017 - 14:37 AMT
Մխիթարյանը՝ շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

«Goal.com»-ը Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկից և փոխարինվել 86-րդ րոպեին: Խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:

Այդ խաղից հետո Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնություոնւմ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 5-րդ, իսկ «Մանչեսթեր Սիթին»է 4-րդ հորիզոնականը: