29 ապրիլի 2017 - 16:34 AMT
Հարությունյան եղբայրները՝ Ուկրաինայի Գավաթի սինքրոն ջրացատկի բրոնզե մեդալակիրներ

Հայ ջրացատկորդներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները մասնակցում են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը նշել է, որ եղբայրները երկրորդ տեղի համար պայքարում զիջել են չնչին` 0.40 միավորով.

«Դժգոհ եմ տղաներից, քանի որ նրանք կարող էին զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ Դա էր նրանց իրական տեղը։ Սակայն հաշվի առնելով, որ Ազատն ու Վլադիմիրը երկար ժամանակ չեն մարզվել՝ գնահատում եմ բավարար»:

Ապրիլի 30-ին Հարությունյան եղբայրները կմրցեն անհատական աշտարակացատկ ձեւում։ Սակայն գլխավոր մարզիչը հայտնել է, որ Ազատի մասնակցությունը հարցականի տակ է՝ ուսի վնասվածի պատճառով, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։

Կարդացեք նաև՝ Հայ ջրացատկորդները համաշխարհային մակարդակի արդյունքներ են ցույց տվել