1 մայիսի 2017 - 10:02 AMT
ՖԻԴԵ-ի՝ 100 ուժեղագույն շախմատիստի ցանկում 3 հայ կա. Արոնյանը 6-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` մայիսի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2832): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2815), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2811): Լևոն Արոնյանը (2789) 3 հորիզոնականով առաջադիմել է ցուցակում և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքի համաձայն, աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 2 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2680) գտնվում է 64-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը (2667)` 83-րդ:

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2652): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2594): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2570): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2515) գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2451) գտնվում է 28-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2414)` 56-րդ:

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2732), Դուդա Յան-Քշիշտոֆը (2693) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2682) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2546) գտնվում է 28-րդ հորիզոնականում , Տիգրան Հարությունյանը (2523)` 36-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2516) ` 41-րդ:

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:

Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում:

Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) գտնվում է 31-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 39-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 50-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2693) `54-րդ:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), Հիկարու Նակամուրան (2865) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Յուրի Շկուրոն (2828) եզրափակում է լավագույն եռյակը:

Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 7 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 22-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը (2753)` 24-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 35-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 53-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `71-րդ, Կարեն Գրիգորյանը (2665) `76-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 92-րդ: