17 մայիսի 2017 - 16:48 AMT
ԱԺ-ում ԵԼՔ խմբակցությունը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը

Մայիսի 16-ին տեղի ունեցած ԵԼՔ դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը:

Խմբակցության քարտուղար է ընտրվել Գևորգ Գորգիսյանը, տեղեկացնում է դաշինքը:

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

ԵԼՔ դաշինքն ԱԺ-ում 9 պատգամավորական մանդատ ունի, ՀՀԿ-ն՝ 58,«Ծառուկյան» դաշինքը՝ 31, ՀՅԴ-ն՝ 7:

Կարդացեք նաև՝ ԵԼՔ-ը՝ ընտրությունների մասին. Համատարած ընտրակաշառքներ, իրավապահների անգործություն