19 մայիսի 2017 - 11:15 AMT
Մխիթարյանի «կարիճը»՝ «Մանչեսթեր Յունայթեդի» 2016/2017 մրցաշրջանի լավագույն գոլ

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «կարիճի» գոլը «Սանդերլենդի» հետ խաղում (Անգլիայի առաջնություն, 3-1) «Մանչեսթեր Յունայթեդի» 2016/2017 մրցաշրջանի լավագույն գոլ է ճանաչվել: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի կայքը:

Մխիթարյանը ստացել է երկրպագուների ձայների 57%-ը՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիի 250-րդ գոլից (13%) և Պոլ Պոգբայից (9%):

«Ես ինքս զարմացած էի, հասկացա միայն այն ժամանակ, երբ գնացի տուն և նորից նայեցի այդ գոլը»,-ասել է Մխիթարյանը:

2016-ի դեկտեմբերի 26-ին Մխիթարյանը «Սանդերլենդի» հետ խաղում, փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին, 86-րդ րոպեին դարձավ անհավանական գոլի հեղինակ` Զլատան Իբրահիմովիչի փոխանցմամբ:

2017-ի հունվարին Հենրիխ Մխիթարյանի գոլը ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլն է ճանաչվել: