19 մայիսի 2017 - 16:50 AMT
ԱԺ-ն կունենա 9 մշտական հանձնաժողով. ԵԼՔ-ի առաջարկը մերժվել է

Ազգային ժողովը մայիսի 19-ին քվեարկության է դրել «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի երկու տարբերակը՝ ՀՀԿ-ի և ԵԼՔ դաշինքի:

ՀՀԿ-ն նախատեսել էր ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատել՝ նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն առաջարկելով 9 հանձնաժողով: ԵԼՔ դաշինքն էլ առաջարկել էր ունենալ 10 մշտական հանձնաժողով, այսինքն՝ պահպանել Մարդու իրավունքների հանձնաժողովը և այն ղեկավարել, հայտնում է Panorama.am-ը:

64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունվել է «Հանրապետական» խմբակցության առաջարկած նախագիծը, ըստ որի, վեցերորդ գումարման Ազգային ժողովում կլինի թվով 9 հանձնաժողով։

Մայիսի 18-ին ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովիառաջին նիստում նախագահի պաշտոնում է ընտրվել ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանը: Նրա օգտին 88 պատգամավոր է քվեարկել, դեմ է եղել 12 պատգամավոր:ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանն ու «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից Միքայել Մելքումյանը մայիսի 19-ին ընտրվել են ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահներ:

Ընթերցեք նաև.Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար