23 մայիսի 2017 - 09:59 AMT
Արցախցի մարզիկներն ավանդական ուշուի Եվրոպայի չեմպիոններ են դարձել

Մայիսի 17-20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունում արցախցի մարզիկները վեց մրցանակային տեղ են գրավել: Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է Արցախից յոթ մարզիկ:

Նրանցից երեքը գրավել է առաջին, երեքը` երրորդ տեղը, հաղորդում է «Արցախպրեսը»:

Եվրոպայի չեմպիոններ են դարձել պատանիների առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում Արսեն Բաղրյանը, 60 կգ քաշային կարգում Վարդան Աբրահամյանը և մեծահասակների առաջնությունում 56 կգ քաշային կարգում՝ Հայկ Գասպարյանը:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել երիտասարդների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում Դավիթ Դանիելյանը, իսկ մեծահասակների առաջնությունում՝ մինչև 60 կգ քաշային կարգում՝ Գորիս Սարգսյանը, և 65 կգ քաշային կարգում՝ Հայկ Խաչատրյանը:

Մրցաշարին մասնակցել է 28 երկրներից ավելի քան 800 մարզիկ:

Կարդացեք նաև՝ Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու