23 մայիսի 2017 - 11:04 AMT
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ Տուլայի Գրան Պրիի լավագույն տասնյակում

Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Տուլայում մասնակցել է «Գրան Պրի» մրցաշարի: Ստեփանյանը խմբակային վազքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ սկրեչում` 8-րդը:

«Հեծանվահրապարակում սա Էդգարի առաջին միջազգային մրցաշարն էր: Նա լավ հանդես եկավ և երկու մրցաձևից UCI-ի (Հեծանվորդների միջազգային միություն) ցուցակի համար կարևոր վարկանիշային միավորներ վաստակեց»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Մայիսի 24-ին Էդգար Ստեփանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Էդգար Ստեփանյանը 2015-ի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն է: 2016-ի մայիսին Coupe de France հեղինակավոր մրցաշարի խմբակային վազքում 10-րդ տեղն է զբաղեցրել:

Նա առաջին հայ հեծանվորդն է, որը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայում:

Կարդացեք նաև՝ ՀՀ բազկամարտիկները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու