23 մայիսի 2017 - 14:19 AMT
ԻՊ-ն տեղափոխել է կենտրոնակայանը պաշարված Մոսուլից

Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները իրաքյան բանակի և աշխարհազորի ճնշման տակ տեղափոխել են կենտրոնակայանը Մոսուլի կենտրոնից Էլ Հավիջա, որը քաղաքից 170կմ հեռավորության վրա է: Այդ մասին հայտնել է աղբյուրը Քիրկուկի անվտանգության ուժերում:

Էլ Հավիջա քաղաքը Քիրկուկի արևմուտքում է գտնվում: Քիրկուկը ԻՊ հսկողության տակ է 2014-ից:

«ԻՊ բոլոր առաջնորդները Մոսուլից տեղափոխվել են Էլ Հավիջա գավառ: Կենտրոնակայանը տեղափոխվել է, քանի որ խմբավորումը Մոսուլի հին քաղաքում հավանաբար շուտով կպարտվի»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մոսուլի գործողությունը մեկնարկել է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Մայիսի 26-ին կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԻՊ-ն Մուսուլում միայն 12 քկմ է վերահսկում:

Քիրկուկ գավառի նահանգապետ Նաջմադդին Քարիմն ավելի վաղ հայտարարել էր, որ ԻՊ դեմ գործողությունը Հավիջայում կսկսվի ԻՊ-ից Մոսուլի և Անբար գավառի Հորդանանին և Սիրիային հարակից տարածքների ամբողջական ազատագրումից հետո: