23 մայիսի 2017 - 15:55 AMT
ՀՀ ՏԱՑ-ն աճել է 5.7%-ով 2017-ի հունվար-ապրիլին

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-ապրիլին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 5.7%-ով: Այս տվյալներն է ներկայացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Այս ժամանակահատվածում արտադրվել է մոտ 485.4 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք. 12.9% աճ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 114.2 մլրդ դրամ, անկումը՝ 2.9%: Շինարարության ծավալը նույնպես նվազել է՝ (13.4%-ով) կազմելով 52.8 մլրդ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 2,9 տոկոսով և կազմել 114,2 մլրդ դրամ:

Ծառայունների ոլորտում ծավալը կազմել է 409 մլրդ դրամ (աճը` 10.1 տոկոս):

2017-ի հունվար-ապրիլին ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 685.87 մլրդ դրամ (աճը՝ 12.1%):

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1.689 մլն դոլար, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.1%-ով:

Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը 2017-ին կկազմի 3.2%: ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսել էր 2.7% տնտեսական աճ, ՄԱԿ-ը՝ 2.7%, Fitch-ը՝ 2.1%:Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը 2017-ի համար 0.5%-ից մինչև 2.5%:

Կարդացեք նաև՝ 4 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է 16.1%-ով