23 մայիսի 2017 - 16:40 AMT
Մանչեսթերի ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով ձերբակալված կա

Մանչեսթերի ոստիկանությունը հաստատել է, որ 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը մեղսակից լինելու կասկածանքով:

«Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Արենայի» միջադեպին, մենք կարող ենք հաստատել, որ մեզ հաջողվել է ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի Մանչեսթերի հարավում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Manchester Evening News-ը հայտնել էր, որ ահաբեկչական գործողության առնչությամբ մի քանի անձ է ձերբակալվել: Այդ տեղեկատվությունը իշխանությունների կողմից չի հաստատվել:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որն ավելի քան երկու տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 60-ը:

Ընթերցեք նաև՝ Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչն է հայտնի մանչեսթերյան ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ